![]()
Երգչուհի Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երգչուհին սկսել է հարկեր վճարել տեւական ժամանակ առաջ, նախքան Պետական եկամուտների կոմիտեի հայտարարություններն ու հորդորները:
ՀԺ-ն փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ Սիրուշոյի օգնական Նունե Խուրշուդյանից, սակայն օգնականը չցանկացավ մեր հարցերին պատասխանել:
Նա լսելով «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի անունը եւս մեկ անգամ հարցրեց անվանումը, կտրուկ հայտնեց, որ զբաղված է եւ ոչ մի հարցի չի կարող պատասխանել, ապա անջատեց հեռախոսը՝ այսպես էլ չպատասխանելով, Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտը, թե ոչ։
![]()
![]()