![]()
Քոչարյանի դատական նիստիցհետո միջադեպ է գրանցվել: Արամ Հարությունյանը ծեծի է ենթարկել քաղաքացուն, ինչի արդյունքում ոստիկանները նրան բերման են ենթարկել
Հիշեցնենք, որ դատական նիստին մասնակցում են ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը։
Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։
Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանին։
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ
Posted by Լուրեր on Thursday, September 12, 2019
![]()