«Քոչարյանի պաշտպաններն ու աջակիցները կփախնեն, երբ գործով ցուցմունքները հրապարակվեն». Սարգիս Քլոյան

Մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք ունենք ՍԴ-ի ընդամենը երկու դատավոր Դանիելյան և Վահե Գրիգորյան, մնացածը ՍԴ անդամներ են, իսկ անդամներն իրավունք չունեն որոշումներ կայացնելու:  Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ նման կարծիք հայտնեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօր մեկնարկող դատական նիստին, Քլոյանը կարծում է, որ դատավորը հօգուտ տուժողների որոշում կկայացնի:

Հարցին՝ հույս ունի՞, որ ի վերջո Մարտի 1-ի գործով սպանությունները կբացահայտվեն, Սարգիս Քլոյանը պատասխանեց.

«Գործի նյութերից ելնելով՝ կարող եմ ասել, որ սպանություններն ամբողջովին բացահայտվելու են՝ և՛ անմիջական սպանողները, և՛ հրաման տվողները, և՛ գերագույն հրամանատարը, որն այսօր նստած է ճաղերի հետևում: Մենք ուզում ենք գործը մաքուր արվի, և դրա համար երկար ժամանակ է պետք:

Այս դատական նիստի ընթացքում մենք ունենք 800 վկա, նրանք իրենց վկայությունն են տալիս, և այդ ժամանակ պատկերացնում եք՝ ինչեր են բացահայտվելու: Ես հավատում եմ, որ Քոչարյանի փաստաբաններն ու աջակիցները փախնելու են, երբ լսելու են՝ ինչ է կատարել Ռոբերտ Քոչարյանը»:

տեսանյութը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ