![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է « Մենակ չեմ/I am not alone» կինոնկարի պրեմիերայից հետո Gettyimages-ի համար լուսանկարներից մի քանիսը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում լեփ-լեցուն դահլիճում կայացել է Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
![]()
![]()
![]()