![]()
Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ – Պարո՛ն Սարգսյան, քաղաքական աշնան մեկնարկից հետո առաջին անգամ եք մեր եթերում: Ըստ Ձեզ՝ աշունն արդեն թեժացե՞լ է:
– Քաղաքական գործընթացները Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո որոշակի այլ բովանդակություն են ստացել, և ամեն օրը կարելի է նաև թեժ համարել: Բայց եթե թեժ համարելը տեսնում են ինչ-որ քաղաքական կոնֆիգուրացիաների փոփոխությամբ, ապա ոչ, չկա նման բան և, իմ կարծիքով, առաջիկայում չի էլ սպասվում:
– Վաղը սպասվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատը: Ըստ Ձեզ՝ Սահմանադրական դատարանի որոշումը կարո՞ղ է պատճառ դառնալ, որպեսզի նրան ազատ արձակեն և դա կարո՞ղ է թեժացման առիթ դառնալ:
![]()
– Ինձ համար խնդրի արմատն այլ հարթության մեջ է: Ընդհանրապես, այնպես չի, որ ես շատ երջանիկ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դատվում է: Ինձ համար դա նույն չափի դժբախտություն է, որ իմ երկրի երկրորդ նախագահը՝ ընտրված, թե չընտրված, որին ես չեմ ընդունել, արել է այնպիսի արարքներ, որի համար պիտի դատապարտվի և աշխարհը պիտի տեսնի, որ այս երկրում նախագահը դատվում է:
Ես կուզենայի, որ իմ երկրի նախագահներն Անկախության օրը կողք կողքի կանգեին ու մեկը մյուսին փոխլրացնեին: Ընդհանրապես, օրինակներն աշխարհում շատ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/182472.html© factor.am
![]()