![]()
«Տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել: Կարծես մեքենա քշես, ճանապարհին 10 փոս կա, էդ 10 փոսի մեջ էլ պետք է ընկնես»,- ասաց Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ սա քաղաքական հետապնդում է իր անձի նկատմամբ:
«Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է: Դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին:
Չեմ կասկածում, թե ովքեր են լինելու դրա բացասական հերոսները և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս քրեական գործի, այս պատության: Թե ինչպիսին է լինելու այդ էջը, կախված է ձեզանից», – ասաց Ռոբերտ Քոչարյանը դատավորին:
![]()