![]()
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այս պահին մշտական աշխատանք չունի, հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։ Հարցին, արդյոք ունի առողջական խնդիրներ՝ Քոչարյանը պատասխանեց.«Չէի ցանկանա դատարանում խոսել առողջական խնդիրներից»։
Հարցին արդյոք ստացել է մեղադրական եզրակացությունը, Քոչարյանը պատասխանեց՝ վաղուց և նշեց, որ կոնկրետ, թե երբ է ստացել՝ չի հիշում. «Մոտ երկուսուկես ամիս սպասել եմ, թե երբ է քննվելու կալանքի հարցը»,–հայտարարեց երկրորդ նախագահը։
Նշենք, որ դատարանը հաշվի առնելով Սեյրան Օհանյանի առողջական վիճակը, թույլատրեց նրան՝ դատարանի հարցերին պատասխանել նստած, սակայն վերջինս մերժեց:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը դատարանի հարցերին պատասխանեց ռուսերենով։ Նա նշեց, որ հայերենին տիրապետում է, սակայն բանավոր խոսքում հնարավոր է սխալներ թույլ տա, դրա համար խոսում է ռուսերենով։
![]()