«Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է». Սիրուշոյի խոստովանությունը

Այս տարի լրանում է Սիրուշոյի ամուսնության 10 տարին։ Սիրված երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց մեկնաբանություններում հայտնել է, որ հարսանեկան զարդերի հավաքածուն հիմա ներկայացնելը պատահական չէր։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հարսանեկան զգեստով է։

«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,- հրապարակումը մակագրել է Սիրուշոն ու բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ