Գեղարքունիքից ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 2 տարեկան երեխա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ -ից հայտնում են, որ երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:

Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի:

Երեխան անգիտակից վիճակում նախ` տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն` երեխան այսօր գիտակցության է եկել:

Բժիշկները վիճակը գնահատում են կայուն:
Երեխան գտնվում է վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո: 

🚁 Սանավիացին շարունակում է կյանքեր փրկել❗️Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ…

Posted by Gev Derdzyan on Wednesday, September 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ