![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Լրագրողների մեջ մեկը չկար, որ հիշեցներ, որ իշխանության ու ժողովրդի համար այս ծանր վիճակն ստեղծել է վարչապետ-խնամի Հովիկ Աբրահամյանը, ով բարեհաջող լիկվիդացրել է Ջերմուկն ու այլ բնակավայրեր ազդակիր համայնքների ցանկից…»:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը կարծիք էր հայտնել, որ Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ո՞նց կարելի է այնտեղ ապրող ժողովրդին հաշվի չառնել: Իշխանությունն էլ տեսնում է, որ արդեն խնդիրներ կան, քննարկում են, որ կարողանան ճիշտ որոշում կայացնել: Իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ:
Պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ համաձայնության գա: Մեր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն նրան պաշտպանելու համար: Մնացածը պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդը հասկանա՝ դա վտանգ է, թե վտանգ չի: Այտեղ իրենք ապրելու են»,-ասաց նա:
Լրագրողների մեջ մեկը չկար, որ հիշեցներ, որ իշխանության ու ժողովրդի համար այս ծանր վիճակը ստեղծել է վարչապետ-խնամի Հովիկ…
Posted by Styopa Safaryan on Monday, September 9, 2019
![]()