Ի՞նչ բաղադրություն ունեն շիրակցի կնոջ «բյուրեղյա» արցունքները

SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ պատմությունը, ում  աչքերից բյուրեղներ են թափվում: Առողջապահության փոխնախարարը դրանցից նմուշներ է ուղարկել հետազոտման: Դրանից անցել է երկու շաբաթ:

ՀՀ առողջապահության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նախնական տվյալներով՝ դրանք ապակյա բյուրեղներ հիշեցնող զանգված են, բայց որպեսզի հիմնական բաղադրությունը ճշտվի՝ դրա համար ինչ-որ լրացուցիչ հետազոտություն պետք է անցկացվի, իսկ այդպիսի հնարավորություն ունեցող լաբորատորիա Հայաստանում կա՞, թե՞ ոչ, պարզ չէ:

Հարցին՝ արդյո՞ք այս երևույթը վտանգավոր է առողջության համար, նախարարությունից հորդորեցին ճշտել ակնաբույժից:

Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ