![]()
Մահացած ծննդկանի բուժող բժիշկը երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է։ 2019 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է:
Fromnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մահացած ծննդկանի բուժող բժիշկը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը, երգչուհի Աննա Խաչատրյանի հայրն է: Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի անհատական քարտը, նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերը, վերցվել են բացատրություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Աղբյուր՝ Fromnews.am
![]()
![]()