Վանեցյանի «Հաղթանակը». Ընտանիքում շուտով դուստ է ծնվելու

«Եվրո 2020»-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա ֆուտբոլային խաղում 4։2 հաշվով հաղթանակը ֆուտբոլի հայ երկրպագուներին մեծ բերկրանք է պատճառել․ համացանցում երկու օր է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի փառաբանումն է գնում։

Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանը եւս մեկ «հաղթանակ» է գրանցել վերջերս՝ երկու արու զավակից հետո նրանց ընտանիքում շուտով դուստր է ծնվելու։

Հիշեցնենք, որ Նոնա Վանեցյանը «Վիլլա Մոնտեսսորի»՝ Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ մանկապարտեզ-դասապատրաստման կենտրոնի սեփականտերն ու ղեկավարն է: Նշենք, որ 2017թ. հոկտեմբերին Դեմիրճյան փողոցի վրա բացվեց «Վիլլա Մոնտեսսորի» մեծ կենտրոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ