45-ամյա մայրն օգնել է նույնասեռական որդուն երկվորյակների հայր դառնալ

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կինը փոխնակ մայր է դարձել նույնասեռական որդու համար` լույս աշխարհ բերելով իր թոռներին: 45-ամյա Վալդիրա դաս-Նեվեսը որոշել է օգնել իր որդուն` 21-ամյա Մարդելոյին, դառնալ հայր: Բրազիլուհին հաջող է անցել էքստրակորպորալ բեղմնավորման ընթացակարգը և այս տարվա հունվարին հղիացել:

Սեպտեմբերի 3-ին նա լույս աշխարհ է բերել երկվորյակի` աղջկա և տղայի, որոնց անվանել են Նոյ և Մարիա Ֆլոր:

«Մոտ 4 տարի առաջ իմ մայրը հղիացավ հայրիկից, բայց աղջիկը ծնվեց հղիության 7-րդ ամսում և մեկ շաբաթ անց մահացավ: Մենք որոշել ենք մեր մայրիկին հնարավորություն տալ մեծացնել մեր երեխաներին»,- պատմում է Մարսելոն:

 

«Փառք Աստծուն, որ մայրիկին հաջողվեց հղիանալ: Որքան հրաշալի է, որ հիմա մեր երազանքը դարձել է իրականություն»,-եզրափակել է բրազիլացին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ