«Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում զինվորը դժգոհում է բանակային սննդից և նշում, որ կարտոֆիլի խյուսի մեջ միջատ են հայտնաբերել։

«Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ինչո՞ւ հացի մեջ չի, այլ կեղևին կանգնած։
Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել։

Եթե այս չափազանց անհաջող բեմականացումը իրական է, որը շատ կասկածելի է, ապա դա կրկին հաստատում է այն միտքը, որ զինվորական ճաշարանները պետք է անցում կատարեն նոր սննդակարգին։

Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։

Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ի՞նչու հացի մեջ չի այլ կեղևին կանգնած։ Հարգելիներս ցանկացած բանակում…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Monday, September 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ