«Ոչ թե ուզում ենք դերակատարում ունենանք Պ*ՊՈՒԼԻ…». հերթական բոցը Ծառուկյանից

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ կառավարության ներկայացրած ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել. «Հենց առաջին օրն եմ ասել և կարող եմ գրել, ստորագրել. Տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով, այդ մոտեցմամբ»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կարող լինել, ո՞րն է այդ ծրագրի խնդիրը: «Տղա ջան, դու ուզում ես իմ հետ լեզվակռիվ անե՞ս: Ես ասում եմ՝ չի կարող, այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է»,- ի պատասխան՝ ասաց Ծառուկյանը:

Ամուլսարի հետ կապված՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ, եթե պետք լինի, ապա անձամբ ինքն էլ կմասնակցի հանքի շահագործման դեմ իրականացվող ակցիաներին. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես էլ եմ գնալու: Ես ասում եմ՝ ես փակողը չեմ, ես իմ ժողովրդի կողքին եմ, մեր պահանջը՝ ոչ թե մենք էսօր ուզում ենք դերակատարում ունենանք, մենք ասում ենք՝ ժողովրդին պետք է ներկայացվի, եթե դա վնաս չի, օգուտ է, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդն էդքան բանը հասկանում է»:

Դիտարկմանը՝ իշխանության որոշ պատգամավորներ ասում են, որ ընդդիմադիրները Ամուլսարի հարցում ժողովրդի կողքին են, որպեսզի դիվիդենտներ շահեն, նա արձագանքեց. «Ծառուկյանը դիվիդենտներ շահելու կարիք չունի, Ծառուկյանը էսքան տարի քաղաքականությունում է, նա իր խոսքը պահել է, իր մոտեցումն ու տեսակետն ասել է: Ընտրությունների ժամանակ ես իմ կոլեկտիվին էլ չեմ ասել, որ իրենց ձայնը տան ինձ: Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, դուք եք ապրելու և ձեր երեխան, ոնց ձեզ ձեռնտու է, այնպես էլ ընտրություն կատարեք»:

ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵՔ ու Ծառուկյանին էլ ԱԺ չկանչեք

Posted by Taron Chakhoyan on Monday, September 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ