Սոնա Ռուբենյանի երգը անակնկալ էր նաև Ծառուկյանի համար. իսկ ո՞վ էր նվերի հեղինակը

Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից անցել է 2 օր, սակայն դրա մասին քննարկումները մինչև օրս շարունակվում են:

Այսօր Սոնա Ռուբենյանի՝ Մեր տնից՝ նոր տուն, երգի պրեմիերան է, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության՝ Սոնա Ռուբենյանը: Սակայն երգի առաջին պրեմիերան դեռ 2 օր առաջ էր եղել՝ Ծառուկյան- Սուքիասյան հարսանիքին: Ռուբենյանի այս երգը գրված է եղել հենց Ծառուկյանների համար և երգի հնչյունների ներքո հարսանիքի ժամանակ պարել են Գագիկ Ծառուկյանը՝ դստեր հետ:

Armdaily-ին հասած տեղեկություններով` Ռուբենյանի երգը անակնկալ է եղել Ծառուկյանի համար, և նա տեղյակ չի եղել այդ կատարման մասին։ Երգը նվեր է եղել հենց դստեր՝ Անահիտի կողմից:

Նշենք, որ հարսանյաց խնջույքն էլ վարել են Ավետ Բարսեղյանը և Հրաչուհի Ութմազյանը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի դստեր հարսանիքին երգել են նաև Թաթան, Ձախ Հարութը, Արման Հովհաննիսյանը, Աբրահամ Ռուսսոն, Սոֆյա Ռոտարուն, Վալերի Մելաձեն և այլք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ