6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին

Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին:

Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու գեւորգ Դերձյանը նշել էր, որ փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: «Փոքրիկը երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Վերջին երկու օրերին այս ընտանիքին օգնություն ցույցաբերելու համար տասնյակ զանգեր ենք ստացել: Ուզում եմ փոխանցել, որ ծնողները որեւէ օգնության կարիք չունեն եւ ոչ մեկից օգնություն չեն խնդրել: Անհրաժեշտության դեպքում մենք առաջինը կհաղորդենք այդ մասին: Առողջություն փոքրիկին.,-նշեց նա:

ԼԱՎ ԼՈՒՐ❗️🚑 Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու…

Posted by Gev Derdzyan on Monday, September 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ