![]()
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց քրեական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը:
Նախագծի առնչությամբ իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Ինչ վերաբերվում է ոչ ավանդականին և ավանդականին, ինձ թվում է, որ անձի սեռական կողմնորոշումը ավանդույթներից կախված չէ, որովհետև ավանդույթները շատ հաճախ փոփոխվում են, բայց սեռական կողմնորոշումը ոնց եղել է հազարամյակներ առաջ, այդպես էլ մնում է»։
Ի պատասխան Գրիգորյանի՝ Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Հազարամյակներ առաջ ոչ ավանդական սեռական կողմնորոշման այսպիսի ակտիվություն չի եղել»։ Պետրոսյանի այս խոսքերն առաջացրեց պատգամավորների ծիծաղը։
Տեսանյութը ստորև…
![]()