22-ամյա Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում

SHANTNEWS-ը բացառիկ նկարահանումներ է արել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում: Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ:

Այն, ինչ կատարվում է Սաթենիկի հետ, անհավատալի է: Բացառիկ երևույթը ֆիքսել է մեր տեսախցիկը:

Միքայելյանների տանն ամենից շատ մեր նկարահանող խմբին Սաթենիկն էր սպասում: Աչքի մեջ գոյացած կարծր բյուրեղները ամբողջ գիշեր ու մինչև կեսօր չէին հեռացրել, որպեսզի մեր ներկայությամբ աչք ծակող մանր ու մեծ բյուրեղները հանվեին կնոջ աչքից:

Այն, ինչն անհավանական ու անհավատալի էր թվում անգամ մեզ, հենց այդ պահին ու տեսախցիկի առջև իրական բացահայտում դարձավ:

Արդեն 2 ամիս, օրական մի քանի անգամ՝ մեկ կամ 2 ժամը մեկ Սաթենիկի սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, նրա աջ աչքից հեռացնում է սպիտակ, թափանցիկ, սուր ու կարծր բյուրեղները: Միայն դրանից հետո են հանգստանում աչքի ուժեղ ծակոցները: Սաթենիկի խոսքերով` ժամը բյուրեղներն առաջանում են, ու ինքը ծակոցներ է զգում: Տեսողությունը դրանից չի վատանում, բայց երբ բյուրեղները շատ են աչքը լցվում, աչքերի առաջ սևանում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ