Սիրիացի 12-ամյա աղջնակը հայ բժշկուհու համար շնորհակալական բացիկ է պատրաստել

Սիրիացի 12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով:

Սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտություն ընտրել: Ռուանը մոր հետ պարբերաբար այցելում է Հալեպի Դարմանատուն, որպեսզի հումանիտար առաքելություն իրականացնող բժշկուհին զննի իրեն և համապատասխան բուժում նշանակի:

Աղջկա առողջական վիճակն այժմ անհամեմատ լավ է, շուտով ամբողջությամբ կապաքինվի: Մեր մասնագետները սիրիացի փոքրիկների լավ բարեկամներն են դարձել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ