Գագիկ Ծառուկյանը՝ իր հանքերը փակելու համար

Պատրա՞ստ է փակել իր հանքերից՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Դրանում երբեք դուք չկասկածեք, մենք ունենք երկու հանք՝ Արարատի ցեմզավոդը ու Մղարթի գործարանը: Դուք գնացեք կառավարիչների հետ հանդիպման, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ մեկդ չկասկածեք, որ չի աշխատի»,- ասաց նա:

Ծառուկյանը նշեց՝ եթե ժողովրդին դա խանգարում է, չեն կարողանում համաձայնության գալ, բացատրել, ապա հանքը պետք է փակվի:

«Կամ, ասենք, մեր Մղարթի ոսկու հանքը արդեն յոթ տարի չի աշխատում, ուսումնասիրություն է կատարվում, մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում, դա վտանգավոր է: Եղել են դեպքեր՝ և´ կենդանիներ, և´ մարդիկ մահացել են: Մեզ մոտ ջրով լվացման պրոցես է կատարվում, եթե իմանամ՝ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, կփակվի»,- նշեց Ծառուկյանը:

Նա լրագրողներին հորդորեց՝ հարցեր ուղղելու փոխարեն այցելել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:

«Բարի եղեք, գնացեք Արարատ, ժողովրդին ասեք՝ այսօր վնաս ա ձեզ, ուզո՞ւմ եք՝ չաշխատի: Եթե դեմ կլինեն, չկասկածեք, որ անմիջապես կկանգնի: Կասեն՝ դեմ եմ, կասեմ ձեր ցավն էլ տանեմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ