«Աստվածիմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այսօրը…». Սուրբ հայրերի աղոթքը

— Աստվածիմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն

ամենը, ինչ կբերի այսօրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ

հանձնվելու Քո սուրբ կամքին:

-Օրվա յուրաքանչյուր ժամին եւ ամեն բանում, խրատի՛ր եւ

աջակցի՛ր ինձ:

-Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ

ընդունել դրանք հանդարտ հոգով եւ այն անսասան հավատով,

որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:

-Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ

խոսքերում եւ գործերում:

-Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ

մոռանալ, որ այդ ամենը իվերուստ է առաքված Քո կողմից:

-Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ

վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով եւ ոչ մեկին:

-Տե՛ր,ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա

հոգնություններն ու բոլոր դիպվածները:

— Ղեկավարի՛ր իմ կամքը, եւ սովորեցրու ինձ աղոթել,

հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:

ԱՄԵՆ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ