Աղջիկը սիրելիին ամուսնության առաջարկ է արել՝ ձևացնելով, թե …

Ուելսից էքսցենտրիկ զույգը՝ 36-ամյա Ալիշա Պիլավան ու 40-ամյա Փոլ Շոփրոնին, չէին կարող պարզապես գնալ ԶԱԳՍ ու ամուսնությունը գրանցել, դրա համար նրանք առավել հետաքրքիր տարբերակ ընտրեցին:

Փոլն արդեն քանի տարի փորձում էր սիրած աղջկա համաձայնությունը ստանալ՝ նրան առաջարկություն անելով, բայց միշտ մերժվում էր: Փոլը ներկայանալով ընկերոջ հարսանիքին՝ այնտեղ տեսավ Ալիշային՝ հարսի զգեստով:

Նա քայլում էր դեպի խորան, որն իրականում բեմականացում էր: Սիրահարված տղամարդու զարմանքն է՛լ ավելի մեծ եղավ, երբ աղջիկը ծնկի իջավ Փոլի առաջ և խնդրեց դառնալ իր ամուսինը:

Պարզվել է՝ աղջիկն, ի վերջո, որոշել է համաձայնել և սիրելիին այս կերպ իր համաձայնությունը հայտնել: Ուշքի գալով՝ Փոլը համարժեք պատասխան է տվել: Նա մերժել է աղջկա առաջարկությունը, շրջվել՝ կարծես հեռանում է, ապա վերադարձել և համբուրել նրան:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ