Միջադեպ Գյումրիում՝ ոստիկանների մասնակցությամբ

Երեկ երեկոյան Գյումրիում միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ խանութներից մեկի աշխատողների ու հաճախորդների միջև:

Ըստ լուրերի՝ ոստիկանները ներխուժել են Գյումրիում Շեկո մականունով գործարարի խանութ եւ պահանջել  խանութի սեփականատիրոջը: Կատարվածի վերաբերյալ Գյումրիում ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Կարապետ Պողոսյանն այսօր տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքում՝ գրելով.

«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդիմադիր Գարիկի «Շեկոյի» խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին…

Նիկոլ փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա…
Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ…
Հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
Հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ» »:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ