«Վիտամիցի» Գրիգի և Սոնայի ուրախ հարսանիքը, պարուհու հարսի զգեստը

Գրիգն ու Սոնան զերծ էին մնացել հայկական ավանդական հարսանեկան երթուղուց, ամեն բան կազմակերպել էին այնպես, որպեսզի չհոգնեն վազքից և վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը: Փոքր-ինչ լարված, բայց իրեն բնորոշ հումորներով Գրիգը եկեղեցու բակում սպասում էր հարսնացուին։

Բակում հանդիպեցին ու միասին գնացին դեպի խորան: Եկեղեցու ընտրությունը զույգի համար պատահական չէր, երկար չեն մտածել: «Մեզ համար դեռ տարիներ առաջ որոշված էր, որ ամուսնանալու ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Խորհուրդն այն է, որ մենք միշտ այդ եկեղեցի էինք գնում: Շատ ենք սիրում այդ եկեղեցին»,- ասաց Սոնան:

Հարսի զգեստը Սոնան փորձել է կարել սեղմ ժամկետներում: «Զգեստի հետ կապված այնպիսի ֆանտազիաներ ունեի, որ ամիսներ էին պետք դրանք իրականացնելու համար: Իմ գրաֆիկն ինձ այդպիսի ճոխություն թույլ չէր տա: Հարսանիքիս նախօրեին էլ աշխատել եմ և չէի կարող հարսի զգեստին այդքան երկար ժամանակ տրամադրել:

Ընտրեցի զգեստ, որը և՛ մոտ էր իմ պատկերացումներին, և՛ հնարավոր էր արագ կարել: Իմ մտքերն ամբողջացրեց դիզայներ Դիանա Շատվերյանը: Միասին շատ գեղեցիկ զգեստ ստացանք»,- ասաց հարսնացուն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ