![]()
Կին զբոսաշրջիկը էքսկուրսիայի ժամանակ ընկել է ուխտի վրայից և ստացել ծանր վնասվածքներ:
Դեպքը տեղի է ունեցել Կանարյան կղզիներում Ֆուերտեվենտուրա կղզում(Իսպանիա):
61-ամյա Կարեն Սակկոնեն պատմել է, որ գնել է 10 եվրո արժողությամբ ուխտերի էքսկուրսիա: Երբ կինը ցանկացել է նստել կենդանու վրա, այն վախեցել է և գցել է կնոջը:
Կինn ընկել է ավազի վրա, իսկ մեծ ուխտը տրորել է նրա երեսը: Քանի որ կնոջ ոտքը մնացել է ամրագոտու մեջ, ուխտը մի քանի մետր գետնի վրայով քարշ է տվել նրան:
Դեպքի հետևանքով Սակկոնեն ստացել է կողոսկրի կոտրվածքներ և այլ վնասվածքներ:
Կնոջը տեղափոխել են հիվանդանոց և մի քանի վիրահատություն կատարել: Էքսկուրսիայի կազմակերպիչները թեև նրան այցելել են հոսպիտալում, սակայն դեպքի հետ կապված միայն կատակել են և ներողություն չեն խնդրել:
![]()
![]()