![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սնունդը, որը նա ուտում է թռիչքների ժամանակ, պատրաստվում է նախապես՝ հատուկ մարդկանց կողմից, գրում է НТВ-ն:
Նշվում է, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռի աշխատակիցները միայն բացում են տարաները, տաքացնում սնունդը և տալիս են այն ՌԴ նախագահին:
Օդաչու Ֆեդորուշկինը, որը պատմել է այս ամենի մասին, ասել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչ ճաշատեսակներ է ուտում ՌԴ նախագահը:
Նա խոստովանել է, որ հաճախ ՌԴ նախագահը դժգոհել է, որ ուտում է անընդհատ նույն սնունդը, նա ցանկացել է ուտել ավելի կծու և համեղ մի բան:
Ֆեդորուշկինը նաև ասել է, որ Պուտինի հետ այլ երկրներ է ուղևորվում հատուկ խոհարար, որը սնունդ է պատրաստում հետադարձ ճանապարհի համար:
Նշվում է, որ ըմպելիքներից ՌԴ նախագահը սիրում է բուսական թեյ:
![]()
![]()