Համացանցում հայտնվել է «Ես մենակ չեմ» ֆիլմի թրեյլերը

Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում կկայանա «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Վավերագրական կինոերիզում տեղ են գտել բազմաթիվ քաղաքական գործիչների հարցազրույցներ, մեկնաբանություններ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարցազրույց Տորոնտոյի կինոփառատոնում «Մենակ չեմ» ֆիլմի ցուցադրությունից առաջ: Ֆիլմի հեղինակը Կարին Հովհաննիսյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Սերժ Թանկյանը:

Հ.Գ. Ասում են՝ ֆիլմի ցուցադրությունը շատ լավ է անցել և եզրափակվել է հոտնկայս ծափահարություններով»:

«Ես մենակ չեմ» ֆիլմի թրեյլերը

Posted by Taron Chakhoyan on Sunday, September 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ