«Ինչքան ռոբասերժական կայք կա՝ էդ որջերից էս վերնագրով «գույժը» սելավի պես վրա տվեց…».Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.

«Բացեցի Ֆեյսբուքն, ու ինչքան ռոբասերժական կայք կա՝ էդ որջերից էս վերնագրով «գույժը» սելավի պես վրա տվեց՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին։

Չէ, ազգի ազնվագույններ, Նիկոլը մասնակցել է Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին, իսկ Խաչատուր Սուքիասյանը մեր պայքարի ընկերն էր 2008-ին, դրա պատճառով կորցրեց «Բջնի» գործարանը, որը չանթեց Նեմեցը, եւ ի տարբերություն մնացած մեծահարուստների, այլեւս երբեք ճամբար չփոխեց։

Մինչեւ 2008-ը ինչ մեղքեր էր գործել Խաչատուր Սուքիասյանը, ես չգիտեմ, բայց 2008-ից հետո ես չեմ տեսել, որ նա մի քայլ անի, որի համար 2008-ականներս ամաչենք՝ ի տարբերություն մեր գաղափարական ընկերներից շատերի, որ հերթով մտան Սերժիկի պալատ (նաեւ հետնամուտքից) եւ երեքտակ ծալվեցին նրա առաջ, դավաճանելով իրենց պայքարի ընկերներին։

Ես Խաչատուր Սուքիասյանին վերջին անգամ տեսել եմ ֆրանսիայի դեսպանատան առաջ՝ 2008-ի զարհուրելի մարտի 1-ին եւ մինչ օրս չեմ տեսել ու դժվար թե երբեւէ տեսնեմ, բայց էս զառանցանքներն ստիպեցին, որ գրեմ այն՝ ինչ մտածում եմ։

Ինչն անում եմ ՄԻՇՏ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ