![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ պարկում սպասվում է մեծ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Լոս Անջելեսի Գրանդ պարկում»:
Իսկ ավելի ուշ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։
Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։
![]()