![]()
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու պսակադրությունը, իսկ հարսանեկան արարողությունը անցկացվում է «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:
Ռեստորանն արդեն երկու ամիս է` փակ է. պատրաստվում էին էլիտար հարսանիքին: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար արտասահմանից մեծ թվով հյուրեր են ժամանել, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում:
Հարսանիքի տոնական մասը կապահովեն հայ և օտարերկրյա կատարողները, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Ալեն Սիմոնյանը Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին երգում է հայտնի երգիչ Վալերիյ Մելադձեի հետ:
![]()