Բացառիկ տեսանյութ․ Ծառուկյանի դստեր հարսանեկան առաջին տանգոն

Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր` Անահիտ Ծառուկյանի և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու` Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։

ՀԻշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ հարսանեկան արարողությունը «Փարավոն» ռեստորանում է, որին հրավիրված է մոտ 800 հոգի, այդ թվում ամբողջ ԲՀԿ-ն, ՔՊ-ական պաշտոնյաներ:

Հարսանեկան արարողությանը ներկա են նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը: Ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ