![]()
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան արարողությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, բայց քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է Կանադա` Տորոնտոյում թավշյա հեղափոխության մասին «Ես Մենակ չեմ/ I Am Not Alone» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, Նիկոլ Փաշինյանը խնջույքին եկել է աղջիկների հետ:
Պսակադրությունը կայացավ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է որդու պսակադրությանը:
Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը…
![]()
![]()