![]()
Ստեփան Փարթամյան — հայ հաղորդավար, պրոդյուսեր։ Ստեփան Փարթամյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1986 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի «Նորթրիջ» համալսարանի ռադիո-հեռուստատեսության բաժինը։
1990 թվականին հիմնադրել է «Գառնի» երաժշտական ստուդիան, որտեղ ձայնագրել է ավելի քան 50 ձայնասկավառակ՝ Ռուբեն Հախվերդյան, Արմեն Մովսիսյան, Արթուր Մեսչյան, Լիլիթ Պիպոյան, Բելլա Դարբինյան և այլն։ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսությամբ վարել է «Ձեր կարծիքը» «Հայը», «Բարի լույս» հաղորդաշարերը։
Եղել է բազմաթիվ համերգային ծրագրերի պրոդյուսեր։ Հիմնադրել և ղեկավարում է «Հայկական արվեստներ» ընկերությունը, որը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և հայ մշակույթին նվիրված երեկոներ։
![]()
Տեսանյութը ստորև…
![]()