![]()
hraparak.am-ը գրում է.
Մենք տեղեկացրել էինք որ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, բայց քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է Կանադա` Տորոնտոյում թավշյա հեղափոխության մասին «Ես Մենակ չեմ/ I Am Not Alone» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, Նիկոլ Փաշինյանը խնջույքին եկել է աղջիկների հետ:
Ներկա են նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Լիլիթ Մակունցը, ԲՀԿ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պսակադրությունը կայացավ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
![]()