![]()
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանիքն է։
Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հարսանեկան արարողությունը՝ «Փարավոն» ռեստորանում։
Գործարար Խաչատուր Սուքիասյանը Ֆեյսբուքի իր էջում որդու հարսանիքից լուսանկար է հրապարակել եւ գրել․
«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:»
![]()