![]()
Այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանեկան արարողությունը:
Պսակադրությունը կայացավ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Հիշեցնենք, որ գործարար Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է որդու պսակադրությանը:
Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:
![]()