![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ սեպտեմբերի 7-ին ԱԴԵԿՎԱԴ-ների արած հայտարարություններին ու իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
Դեռևս 2018-ի ապրիլի 13-ին մեր օրերի Նոստրադամուսը կանխատեսում էր արել, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ԵԼՔ-ի ստացած քվեների կեսի կեսի կեսի չափ էլ մարդ չի լինելու, ու որ հավաքվելու է իրեն ընդդիմադիր համարող զանգվածի ինտելեկտի ամենաստորին աստիճանի վրա գտնվող մասան:
Բայց արի ու տես, որ շաբաթը ուրբաթից շուտ կավ, կամ ոնց կասեր գերագույն գլխավոր մերժվածը՝ «ԽԻԱՐԸ ԹԱՐՍ ԲՈՒՍՆԵՑ ՈՒ…»:
Հիմա մեր օրերի էս նույն «պայծառատեսն» ասում է թե բա «Իրական հեղափոխություն ենք անելու…», ու դեռ ուզում է, որ իրանց ու իրանց հայտարարությունները լուրջ ընդունեն… Իյա՛, իՌո՞ք…
Հետո էլ, թե բա «Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը»:
Առավոտվանից էլ մերԺվածի փեսու՝ Միշիկի նյուզերը ԹԵՐԹ.ԱՄ-ի գլխավորությամբ իրենց ճղում են սրանց հայտարարություններով, սրանց շարքերը համալրած Միշիկի էն բլոգնյուզի խմբագիրն էլ վկա, չնայած, որ բլոգնյուզի մոտ 18+-ն ավելի լավ է ստացվում:
![]()
Փաստորեն Միշիկը, հա՞…
Արա լավ, բա դուք ուրիշ «խեՌոսի» անուն չգիտե՞ք, բա դրան կբերե՞ն առաջին պլան… հաՌամ լինի սենց ընդդիմությունը:
Լավ, էսքան պրիմիտիվ կարելի՞ էր լինել բա… 2018-ին փողոց դուրս եկած ժողովուրդը վաղուց մերժել է ոչ միայն սեՌժիկին, այլ նաև սաշիկին ու միշիկին… ու եթե մի օր ժողովուրդը դժգոհի Փաշինյանի կառավարությունից, միևնույն է, հնին վերադարձ չի լինելու, իսկ նույն Միշիկը հնի մնացորդն է…
Չնայած որ էս հայտարարությունով, իրենց կուսակցություն համարող սբՌոդը գաղտնազերծեց իրական տիրոջը, ում լափամանից էլ օգտվում են…
Ու իրանց դեպքում խիարը միշտ էլ թարս է բուսնելու, որովհետև էս ամեն ինչի հետևում արդեն ակնհայտ է, որ կանգնած է «ԹԱՐՍ ԲՈՒՍՆԱԾ ԽԻԱՐ»-ի հեղինակը:
Էնպես որ, իշտայներիդ քացախ, թե բա հեղափոխություն ենք անելու… հանգիստ վեր ընկեք տեղներդ…
Դեռևս 2018-ի ապրիլի 13-ին մեր օրերի Նոստրադամուսը կանխատեսում էր արել, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ԵԼՔ-ի ստացած…
Posted by Taron Chakhoyan on Saturday, September 7, 2019
![]()