![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրաառում է կատարել, որտեղ մասնվորապես ասվում է.
Սիրելի ընկերներ, միանգամայն հասկանալի, արդարացված և հիմնավոր պատճառներով երեկ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն չի տրվել:
Իմ հետ ամեն ինչ կարգին է: Մնացածը՝ հետո: Ասելիք շատ է լինելու, հավատացնում եմ:
Ամենակարևորը՝ դուխով:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ իրեն անծանոթ 2 անձինք մոտեցել են իրեն, որոնցից մեկը նրա մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։
![]()
![]()