![]()
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Մանսուրյան-80» հոբելյանական համերգից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, գրել է.
«Չցանկացա դահլիճում Մաեստրոյից հետո խոսել՝ բայց պիտի ճշգրտեմ, որ այդ ռոյալը ոչ թե ես եմ նվիրել իրեն, այլ Հայաստանի ժողովուրդը, որովհետեւ այն ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի՝վարչապետի հիմնադրամի միջոցներով»։
Ն.Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնում վարչապետին ռոյալի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:
![]()