Վերջում ատրճանակով էին խփել, որ ուշքը գնա ու շարունակել են ծեծել…

Երևանի «Առագաստ» սրճարանում 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից Պողոս Պողոսյանի դաժան սպանությանը ականատես Սթիվեն Նյուտոնը Գլխավոր դատախազություն է ներկայացրել գրավոր ցուցմունք, որում պատմում է սպանության մանրամասները։ Այդ օրը ընկերների հետ «Առագաստ» սրճարանում ճաշում էր Սթիվեն Նյուտոնը, երբ ներս են մտել Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը։ Բոլորը երջանիկ էին բարձրաստիճան հյուրերին տեսնելով։ Երկու տղամարդ մոտեցել են Քոչարյանի սեղանին։

Հենց այդ պահին է Պողոս Պողոսյանը հնչեցրել իր համար ճակատագրական «Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը։ Քոչարյանի գնալուց հետո նրա թիկնապահները վերադարձել են սրճարան։ Պողոսյանի սպանության վկա Սթիվեն Նյուտոնը պատրաստ է դատարանում պնդել խոսքերը։ «Մենք նստած էինք տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։

Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, թիկնապահները տղամարդկանց հետ հրեցին աստիճաններով ներքև դեպի զուգարան ու սկսեցին ծեծել։ Ստիպված էի միջամտել, որովհետև կինս ասաց, որ նրանք սպանելու են այս մարդուն: Ես մտա զուգարան, այնտեղ երկրորդին ևս ծեծում էին:

Պողոս Պողոսյանի մարմինը զուգարանից դուրս էր գտնվում, և ակնհայտ էր, որ լուրջ ծեծի է ենթարկվել, որովհետև գլուխն ուռել էր, աչքերը փակել էր, լուրջ վնասվածք կար Պողոսյանի ճակատին կամ մահակի հարված էր, կամ ատրճանակի: Կուկույին հրեցի ձեռքով ու ասացի որ կանգ առնի։ Րոպեներ անց Պողոսյանը մահացավ։ Իմ միջամտության շնորհիվ փրկվեց Նալբանդյանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ