![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Քոչարյանին սատարողներին ու նրա կողմնաիցներին.
Մի հետաքրքիր բան եմ նկատել «ՀԵՐՈՍ» քոչարյանին սատարողների ու նրա թիմակիցների մոտ:
Թե բա մեր «ՀԵՐՈՍ»-ն անմեղ է: Սկսում ես բացատրել ու հասկացնել, թե սահմանդրության որ հոդվածն ու որ կետն է խախտել, ինչպես է խախտել, ինչի համար է մեղադրվում, որն է մեղքը…
Սկսում ես բացատրել, որ 2005 թվականի՝ նույն «ՀԵՐՈՍ»-ի ընդունած սահամանադրության 55 հոդվածի 13 կետով առանց ռազմական դրություն հայտարարելու նախագահն իրավունք չուներ զորահավաք, կամ զինված ուժերի տեղաշարժ իրականացներ, այն էլ Արցախից առնվազն 700 զինվորական բերեր մայրաքաղաք Երևան ու բանակը ներքաշեր քաղաքական պրոցեսների մեջ, երբ միևնույն ժամանակ հետախուզության պետն արդեն իսկ տեղեկացրել էր սահմանին լարված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից կազմակերվող դիվերսիայի մասին:
Ու նույն «ՀԵՐՈՍԻ» ընդունած սահամանադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
![]()
Այ էդ ժամանակ, էդ «ՀԵՐՈՍԻ» սատարողներն ու կողմնակիցները թե բա «կոՉառյանն Արցախի հերոս է…»
Հա ի՞նչ … որ Արցախի հերոս է, ուրեմն ոչ մի հանցագործության համար պատասխան չպե՞տք է տա:
Ուրեմն պետք է ԲՌՆԱԲԱՐԻ սահմանադրությունն ու անպատի՞ժ մնա, պետք է Երևանի կենտրոնում կազմակերպի ժողովրդի սպանդն ու պատասխան չտա՞, էլ չեմ խոսում մյուս հանցագործությունների ու սպանությունների մասին…
Կամ հիմա ով Արցախի կամ Հայաստանի հերոս է, կարող է առնվազն 10 հոգու կյանք խլել ու պատասխան չտա՞լ…
![]()
Լավ գոնե էս ավելի քան 1 տարվա ընթացքում ավելի խելացի բան մտածեիք ձեր «ՀԵՐՈՍ»-ին արդարացնելու համար:
Իսկ ինչ վերաբերվում է «հերոսին», ասել եմ ու էլի կասեմ՝
«Թող Աստված կանչի, որ դատարանում դատվի, այլապես ժողովուրդը կդատի…»:
Մի հետաքրքիր բան եմ նկատել «ՀԵՐՈՍ» քոչարյանին սատարողների ու նրա թիմակիցների մոտ: Թե բա մեր «ՀԵՐՈՍ»-ն անմեղ է: Սկսում…
Posted by Taron Chakhoyan on Friday, September 6, 2019
![]()