![]()
Ի՞նչ վիճակ է ՔԿՀ-ներում. այսօր փորձել ենք պարզել Արդարադատության նախարարությունից: Նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ իրավիճակը վերահսկողության տակ է, ՔԿՀ-ների աշխատակիցնմերը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, անհնազանդություններ չկան:
Հիշեցնենք, որ երեկ SHANTNEWS.am-ը տեղեկություն էր ստացել, որ ՔԿՀ-ներում իրավիճակը լարվել է: Ասվում էր, որ պատճառը «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծն է: Կալանավորները պահանջում են, որ այն չընդունվի:
Առանձին ՔԿՀ-ներում արձանագրված անհնազանդության դրսևորումների մասին լուրերը երեկ ուշ երեկոյան հաստատեց նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով` արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում անհնազանդության դրսևորումները դադարեցվել են: Իրավիճակը նախարարության վերահսկողության ներքո է, իսկ հնարավոր զարգացումների դեպքում իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի իրավիճակից բխող գործողություններ:
Մանրամասները՝ SHANTNEWS -ի տեսանյութում
![]()