![]()
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սրանք ցեղով պրոբլեմ են ժողովրդի ու երկրի համար։
Արտաքսեք դեպի Ադրբեջան, արդեն ելք չկա, ապացուցում են, որ հանրային համակեցության պրոբլեմ ունեն։
Aravot.am-ի տեղեկություններով ՝սեպտեմբերի 4-ին Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ արձակած երիտասարդը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է: Վիճաբանությունը տեղի է ունեցել երկու երիտասարդի միջեւ:
Նրանցից մեկն ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն, նշանակվել են փորձաքննություններ, իրականացվում է հետաքննություն:
Սրանք ցեղով պրեբլեմ են ժողովրդի ու երկրի համար։ Արտաքսեք դեպի Ադրբեջան, արդեն ելք չկա, ապացուցում են, որ հանրային համակեցության պրոբլեմ ունեն։
Posted by Styopa Safaryan on Thursday, September 5, 2019
![]()