![]()
Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:
Մինչ այդ վարչապետը հանդիպել եւ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել էր Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ:
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում նիստ էր հրավիրել, որին մասնակիցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկել են բացառապես Ամուլսարի հանքի շահագորման հարցը, լսել են կարծիքներ եւ ներկայացրել են առկա իրավիճակը։
![]()
![]()