![]()
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտման:
Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Խաչատրյանը բուժկենտրոնում հերթական հետազոտումն է անցնում:
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 30-ին կալանավորվեց: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
![]()
![]()