![]()
Երաժշտագետ Գիսանե Պալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Էսօր գործնական հանդիպում ունեի մի հայրենադարձ արվեստագետի հետ /անունը գրել չեմ ուզում, քանզի չեմ համաձայնեցրել իր հետ իր մասին գրելուս փաստը/…
Հպարտություն և մեծ հուզմունք եմ ապրել,երբ իմացա, որ արտերկրում իր երկար տարիների լավ վարձատրվող աշխատանքը թողել ու որոշել է բնակություն հաստատել հայրենիքում… Եվ դրա դրդապատճառը ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ էր:
![]()
Իր հետ մոտ 4-5 այլ ընտանիքներ արդեն վերադարձել են ու թե մարդկային, թե ֆինանսական մեծ ռեսուրս բերել, շենացնելու մեր երկիրը…..
Անկեղծ հուզվել եմ…Հավատում եմ, որ երկիրս շենանալու է…. ապրեք իմ սիրելի հայրենասեր-հայրենադարձներ ջան….»:
![]()