«Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ մինչև 2023 թվականը». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր առավոտյան եղել է կառավարությունում և ծանոթացել է 2014 թվականին Հայաստանի իրավիճակի վերաբերյալ գրված գաղտնի զեկույցին, որի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկին թալանչի, մանկապարտեզներ սեփականաշնորհող իշխանությունների տարբեր տրամաչափի գործիչներ պնդում էին, որ վարչապետի նշած գաղտնի զեկույցը գոյություն չունի։ Էն, որ գաղտնի զեկույցը հույժ գաղտնի է և չի կարող հրապարակվել, ես հենց այսօր ծանոթացել եմ, հաստատում, պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի։ Ըստ էության, մեր վիճակի մասին է` գրված դեռևս 2014 թվականին, թե ինչ վիճակում ենք և ինչ պետք է արվի։ Դրա մասին խոսում ենք ամեն օր, այդ անելիքներն անելու ենք և Հայաստանը տանելու ենք առաջ, որևէ այլ տարբերակ չի լինելու։ Մեր առաջընթացը որևէ բան չի կասեցնելու», — ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով իշխանափոխության վերաբերյալ մամուլի հրապարակումներին` Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով ձևավորվել է լեգիտիմ խորհրդարան և կառավարություն.

«Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը վարչապետ կլինի մինչև 2023 թվականը՝ հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Հետևաբար՝ իզուր մի վերև-ներքև թռեք, որևէ բան չեք կարող փոխել»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ