74-ամյա հնդկուհին երկվորյակ է ծնել

Հնդկաստանի բնակիչը, որը 74 տարեկանում հղիացել էր ԱՄԲ միջոցով, երկու աղջիկ է ծնել: Հիվանդանոցի տնօրենը հայտարարել է, որ Էրամաթի Մանգայաման ծննդաբերել է կեսարյան հատմամբ:

Մանգայաման չի կարող երեխաներին կրծքով կերակրել, նրանք կաթ են ստանում դոնորական բանկից:

Տնօրենի խոսքով՝ տարեց կինը կարողացել է երեխաներին կրել եւ ծնել այն բանի շնորհիվ, որ չուներ այնպիսի բժշկական բարդություններ, ինչպիսին են դիաբետն ու հիպերտենզիան:

Մանգայաման եւ նրա 80-ամյա ամուսինը՝ Ռայա Ռաոն ամուսնացել են 1962 թվականի մարտի 22-ին: Վերջին 57 տարիներին զույգն անհաջող փորձում էր երեխա ունենալ: Սակայն արհեստական բեղմնավորման միջամտության շնորհիվ 74-ամյա կինը կարողացել էր հղիանալ ընթացիկ տարվա հունվարին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ